Լևոն Արոնյանը կմասնակցի «London Chess Classic» մրցաշարին

Դեկտեմբերի 9-ին Անգլիայում մեկնարկելու է «London Chess Classic» շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն 8 տարբեր մրցաշարեր:

Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես է գալու Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Արոնյանի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Մայքլ Ադամսը:

Մրցաշարի առաջին տուրը կկայանա դեկտեմբերի 9-ին, որում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Մայքլ Ադամսի դեմ:

Նշենք նաև, որ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը կմասնակցեն փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» մրցաշարին, որի առաջին տուրը նույնպես կկայանա դեկտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում