Մեկնարկում է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը

Դեկտեմբերի 8-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելու է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թվականի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի Հանրապետությունը հունահռոմեական ոճում ներկայացնելու են Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ): Նրանք մասնակցելու են հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ:

Հայաստանի Հանրապետությունը ազատ ոճում ներկայացնելու են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ քաշային կարգ): Նրանք հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում