ATP. Ընտրվել է մրցաշրջանի լավագույն խաղը (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) ներկայացրել է ավարտված մրցաշրջանի 5 լավագույն հանդիպումները։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լոնդոնում կայացած Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի՝ Էնդի Մարեյ – Միլոշ Ռաոնիչ հանդիպումը, որում 5:7, 7:6 (7:5), 7:6 (11:9) հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետը։

ATP, տարվա 5 լավագույն խաղերը

5. Մոնտե-Կառլո, եզրափակիչ Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)՝ 7:5, 5:7, 6:0

4. Հռոմ, 1/4 եզրափակիչ, Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 7:5, 7:6 (7:4)

3. Ռիո դե Ժանեյրո, կիսաեզրափակիչ, Պաբլո Կուևաս (Ուրուգվայ) — Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6:7 (6:8), 7:6 (7:3), 6:4

2. Ամփոփիչ մրցաշար, խմբային փուլ, Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) — Կեի Նիսիկորի (Ճապոնիա)՝ 6:7 (7:9), 6:4, 6:4

1. Ամփոփիչ մրցաշար, կիսաեզրափակիչ Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) — Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 5:7, 7:6 (7:5), 7:6 (11:9)

Հետևեք մեզ նաև Telegram-ում