«Բանանցը» երկու արտասահմանյան հավաք կանցկացնի

2016-17թթ․ մրցաշրանի երկրորդ հատվածին պատրաստվելու ընթացքում «Բանանցը» կանցկացնի երկու արտասահմանյան հավաք։

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ առաջին հավաքը «Բանանցը» կանցկացնի հունվարի 27-ից փետրվարի 5-ը, Նովոռոսիյսկից ոչ հեռու՝ Աբրաու-Դյուրսո կղզու ափին գտնվող սպորտային բազայում:

Երկրորդ հավաքը տեղի է ունենալու փետրվարի 11-20-ը, Անթալիայում: Այստեղ փետրվարի 12-ին կկայանա ընկերական հանդիպում Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև, որին մասնակցելու են հիմնականում Հայաստանի առաջնությունից հրավիրված ֆուտբոլիստներ:

Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում վերսկսվելու է 2017 թվականի մարտի 5-ին, «Բանանց» – «Ալաշկերտ» խաղով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում