Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության խմբային փուլը։ 6 տուրերի արդյունքում պայքարը շարունակելու հնարավորություն ստացան հետևյալ թիմերը․

Առաջին տեղով՝ «Արսենալ» (Անգլիա), «Նապոլի» (Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Ատլետիկո» (Իսպանիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Լեսթեր» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա)։

Երկրորդ տեղով՝ «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Բայեր» (Գերմանիա), «Ռեալ» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Սևիլյա» (Իսպանիա)։

Ելույթները կշարունակեն Եվրոպա լիգայում՝ «Լուդոգորեց», «Բեշիկթաշ», «Բորուսսիա Մյունխենգլադբախ», «Ռոստով», «Տոտենհեմ», «Լեգիա», «Կոպենհագեն», «Լիոն»։

1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը մրցելու են երկրորդ տեղերը զբաղեցրածների հետ։ 1/8 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 12-ին։ Այս փուլը մեկնարկելու է 2017 թվականի փետրվարի 14-ին։

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայանալու է 2017 թվականի հունիսի 3-ին, Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում