ՉԼ․ «Պորտուի» ջախջախիչ հաղթանակը և օրվա մյուս արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Լոնդոնյան թիմը կորցրել էր Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու բոլոր հնարավորությունները և այս հաղթանակի շնորհիվ հանդես կգա արդեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

E խմբի մյուս խաղում «Բայերը» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Մոնակոյի» նկատմամբ։ Այսպիսով, E խմբից պայքարն առաջին տեղով շարունակում է «Մոնակոն», որը վաստակել է 11 միավոր, «Բայերը» 10 միավորով երկրորդն է, «Տոտենհեմը» 6 խաղում վաստակեց 7 միավոր, իսկ ԲԿՄԱ-ն՝ 3։

G խմբում «Պորտուն» 5։0 հաշվով ջախջախեց «Լեսթերին», որն արդեն ապահովել էր խմբում առաջին տեղը, իսկ «Կոպենհագենը» 2։0 հաշվով առավելության հասավ «Բրյուգեի» նկատմամբ։

Այս խմբում «Լեսթերն» առաջինն է` 13 միավորով, «Պորտուն» ունի 11 միավոր և պայքարը շարունակում է երկրորդ տեղով, 9 միավոր վաստակած «Կոպենհագենը» կշարունակի պայքարը Եվրոպա լիգայում, իսկ միայն պարտություններ կրած «Բրյուգեն» հրաժեշտ տվեց եվրագավաթներին։

H խմբի վերջին տուրում «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին», իսկ «Լիոն»-«Սևիլյա» խաղում գոլեր չարձանագրվեցին։ Արդյունքում, «Յուվենտուսը» 14 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Սևիլյան» 11 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, 8 միավոր վաստակած «Լիոնը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ «Դինամոն» մնաց 0 միավորով։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

E խումբ

«Տոտենհեմ» – ԲԿՄԱ՝ 3։1
Գոլերը՝՝ Ալի 38՛, Քեյն 45+1՛, Ակինֆեև 77՛/ինքնագոլ – Ձագոև 33՛

«Բայեր» – «Մոնակո»՝ 3։0
Գոլերը՝ Յուրճենկո 30՛, Բրանդտ 48՛, Դե Սանկտիս 82՛/ինքնագոլ
Չիրացրած 11-մետրանոց՝ Վենդել 82՛

G խումբ

«Պորտու» – «Լեսթեր»՝ 5։0
Գոլերը՝ Սիլվա 6՛, 64՛/11մ․, Կորոնա 26՛, Բրաիմի 44՛, Ժոտա 77՛

«Բրյուգե» – «Կոպենհագեն»՝ 0։2
Գոլերը՝ Մեխելե 8/ինքնագոլ, Յորգենսեն 15՛

H խումբ

«Յուվենտուս» – «Դինամո Զագրեբ»՝ 2։0
Գոլերը՝ Իգուային 52՛, Ռուգանի 73′

«Լիոն» – «Սևիլյա»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում