Հաստատվել են 2017 թվականի ՖԻԴԵ-ի Գրան պրիի ժամկետներն ու անցկացման վայրերը

2017 թվականի Գրան պրիի մրցաշարերը տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: Նորացված Գրան պրիին կմասնակցեն 24 շախմատիստ (նախկինում մասնակցում էին միայն 12 շախմատիստ), իսկ յուրաքանչյուր մրցաշարում մասնակիցների թիվը կլինի 18

Գրան պրիի մրցաշարերը կանցկացվեն`

Փետրվարի 17-28. Շարժա, ԱՄԷ
Մայիսի 11-22. Մոսկվա, Ռուսաստան
Հուլիսի 5-16. Ժնև, Շվեյցարիա
Նոյեմբերի 15-26. Պալմա դե Մալյորկա, Իսպանիա

Դեկտեմբերի վերջում մրցաշարի մասնակիցների ցանկը կհրապարակվի ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում