Բյորնդալեն. Մեկ շաբաթվա ընթացքում 28 ֆիլմն եմ դիտել և 5 մեդալ նվաճել

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենը պատմել է, թե մրցումային օրերին ինչպես է դիմանում լարվածությանը:

«Լարվածությունը վերացնելու համար ես ֆիլմեր եմ դիտում: Դա ինձ շատ է օգնում: Կարող եմ մի դեպք հիշել: 2008 թվականին աշխարհի առաջնությունն անցկացվում էր Էստերսունդում: Այդ ժամանակ մեկ շաբաթվա ընթացքում 28 ֆիլմ դիտեցի: Դա բավական շատ է, սակայն կարողացա 5 մեդալ նվաճել: Այնպես որ՝ այդ միջոցը դրական է աշխատում»,- 42-ամյա նորվեգացու խոսքերն է մեջբերում «Holmenkollen Skiskytterfest»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում