ՊՍԺ-ի ֆուտբոլիստի վերականգնումը նախատեսվածից 1 ամիս ուշ կլինի

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն առայժմ պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալուն:

«Lequipe»-ի տեղեկությամբ` 21-ամյա ֆուտբոլիստի վերականգնումը երկարացվում է առաջացած բարդությունների պատճառով: Ֆրանսիացին վնասվածք էր ստացել նոյեմբերի կեսերին և արդեն պետք է շարք վերադարձած լիներ:

Նշվում է, որ Ռաբյոն կապաքինվի 2017 թվականի հունվարի սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում