«Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Զարյայի» դեմ խաղի մեկնարկային կազմը

Երևանի ժամանակով 22։00-ին մեկնարկելու է Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ «Կարմիր սատանաները» խաղին կմասնակցեն հետևյալ մեկնարկային կազմով․

Ռոմերո – Յանգ, Բայի, Մարկոս Ռոխո, Բլինդ, Անդեր Էրրերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Ուեյն Ռունի, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ։

Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 9 միավոր և զբաղեցնում է A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ֆեներբախչեին» զիջելով 1 միավորով։ «Ֆեյենորդը» 7 միավորով երրորդ տեղում է, իսկ «Զարյան» 5 խաղում վաստակել է 2 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում