Վենգեր․ Եթե անգամ «Ռեալը» լինի մեր մրցակիցը, պայքարը շարունակելու հնարավորություններ կունենանք

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատում իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունները։

«Եթե նայենք մեր հավանական մրցակիցների ցանկին, հնչեղ անուններ կտեսնենք։ Որոշ թիմերի հետ ավելի բարդ կլինի խաղալ, քան մյուսների։ Դուք ցանկանում եք, որ ես նշեմ, թե ում հետ ենք ցանկանում մրցել կամ որ թիմի հետ հանդիպումից ենք խուսափում, սակայն ես նման բան չեմ ասի։ Դա անհարգալից կլինի մյուս թիմերի նկատմամբ։

Օրինակ՝ «Ռեալը» գործող գավաթակիրն է և ֆավորիտներից մեկը, սակայն եթե անգամ մադրիդյան թիմը լինի մեր մրցակիցը, մենք պայքարը շարունակելու հնարավորություններ կունենանք»,- Վենգերի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած թիմերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում