Բարտոմեու․ Սուարեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տեղեկացրել է, որ շուտով պաշտոնապես կհայտարարեն Լուիս Սուարեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

-Շատ մոտ ենք Սուարեսի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Մի քանի մանրուք է մնացել, բայց, վստահաբար, Լուիսը կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»։ Այստեղ նրան սիրում են, իսկ նա սիրում է ակումբը։

Առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում մենք պաշտոնապես կհայտարարենք պայմանագրի երկարաձգման մասին։ Գուցե դա Սուրբ Ծննդյան կապակցությամբ նվեր լինի երկրպագուներին։ Սուարեսը կմնա այստեղ առնվազն մինչև Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը (2022 թվական-խմբ․),- ասել է Բարտոմեուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում