«Ատլետիկոյի» պաշտպանը վնասվածք է ստացել

«Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսն այսօր չի կարողացել մինչև վերջ մասնակցել իր թիմի մարզմանը։ 

«AS»-ը հաղորդում է, որ մարզման ավարտից 5 րոպե առաջ Լուիսը սուր ցավերի պատճառով հեռացել է դաշտից, իսկ հետո պարզ է դարձել, որ նա ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։

Վերոնշյալ աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին 31-ամյա ֆուտբոլիստը կմարզվի անհատական ծրագրով և վնասվածքը չխորացնելու համար չի մասնակցի «Վիլյառեալի» և «Լաս Պալմասի» հետ խաղերին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում