Հնարավոր է՝ Ջերրարդը, Լեմպարդը և Թերրին աշխատեն Անգլիայի հավաքականում

Անգլիայի հավաքականի միանգամից երեք նախկին ֆուտբոլիստներ՝ Ֆրենկ Լեմպարդը, Ջոն Թերրին և Սթիվեն Ջերրարդը, հնարավոր է, ընդգրկվեն նոր գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի շտաբում։

«The Sun»-ը հաղորդում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան այժմ զբաղված է Ջերրարդին, Լեմպարդին և Թերրիին հնարավորինս արագ մարզչական արտոնագիր տալու հարցով։ Եթե հաջողվի  համաձայնություն ձեռք բերել ՈւԵՖԱ-ի հետ, ֆուտբոլիստներն արտոնագիր կստանան 18 ամսվա ընթացքում։

36-ամյա Սթիվեն Ջերրարդը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, 38-ամյա Ֆրենկ Լեմպարդը խաղում է «Նյու-Յորք Սիթիում», սակայն պայմանագրի ավարտից հետո հեռանալու է ակումբից, իսկ Ջոն Թերրիի՝ «Չելսիի» հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017 թվականի ամռանը։ Լոնդոնյան ակումբը 36-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր չի առաջարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում