Հենրիխ Մխիթարյանը՝ «Զարյայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Զարյային», իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

Խաղից հետո լավագույն ֆուտբոլիստին ընտրելու նպատակով անգլիական ակումբի մամուլի ծառայությունը «Twitter»-ում քվեարկություն էր կազմակերպել։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում էին դարպասապահ Սերխիո Ռոմերոն, պաշտպան Էրիկ Բային և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Սոցիալական ցանցի օգտատերերն ավելի շատ քվեարկել են Հայաստանի ազգային հավաքականի ավագի օգտին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Ֆեյենորդի» դեմ խաղում (4:0) և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (4:1)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում