Հենրիխ Մխիթարյան․ Վաղուց էի սպասում այս գոլին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Զարյայի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» հաղթել են 2։0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

-Չնայած խաղադաշտը շատ վատ վիճակում էր՝ փորձեցինք մեր խաղը ցուցադրել։ Կարևորը՝ հաջողվեց գոլ խփել երկրորդ կեսի մեկնարկում, դա հեշտացրեց մեր աշխատանքը։ Վաղուց էի սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իմ առաջին գոլին, հաճելի է այն խփել Օդեսայում։ Հույս ունեմ՝ հաջորդ գոլս կլինի «Օլդ Թրաֆֆորդում»։

Իրականում այսօր գոլ խփելուն մեծ ուշադրություն չէի դարձնում, քանի որ առաջնային նպատակը հաղթանակն էր։ Առաջին կեսում բարդ էր, սակայն երկրորդն անցավ մեր ծրագրածով։ Ընդմիջման ժամանակ մարզիչն ասաց, որ գոհ չէ մեր խաղից, մենք էլ գոլ չէինք, սակայն ընդմիջումից հետո հավաքվեցինք և հաղթեցինք։

Նշանակություն չունի, թե որ թիմի հետ կմրցենք փլեյ-օֆֆում։ Կարևորը՝ այնտեղ խաղալու ենք։ Պատրա՞ստ ենք հաղթել Եվրոպա լիգայում։ Կլինի վիճակահանությունը, հետո կտեսնենք․․․ Հիմա կարևոր է հաղթել յուրաքանչյուր խաղում,- խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում