Իբրահիմովիչ․ Շատ ուրախ եմ Մխիթարյանի համար

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի և Զլատան Իբրահիմովիչի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով առավելության հասավ «Զարյայի» նկատմամբ։ Հանդիպումից հետո Իբրահիմովիչը գովաբանել է Հենրիխ Մխիթարյանին։

-Առաջին գոլը հիանալի էր։ Մխիթարյանն արագ առաջ շարժվեց, վերահսկեց իր ընթացքը և գնդակը դարպասապահի կողքով ուղարկեց դարպասը, շատ գեղեցիկ էր։ Նա այդ գոլով սպանեց խաղը։ Մխիթարյանը հոյակապ է անցկացնում վերջին հանդիպումները։ Նա բարձրակարգ խաղացող է։ Շատ ուրախ եմ Հենրիխի համար։ Հույս ունեմ և գիտեմ՝ նա շարունակելու է այսպես հանդես գալ։

Հեշտ հանդիպում չէր։ Խոտածածկի որակը լավը չէր, ցուրտ էր, սակայն սրանք արդարացումներ չեն։ Ամեն դեպքում, կարողացանք լավ կատարել մեր աշխատանքը։ Եղան շատ մանր սխալներ, սակայն տքնաջան աշխատեցինք հաղթանակի հասնելու համար,- հանդիպումից հետո «MUTV»-ի եթերում ասել է շվեդ ֆուտբոլիստը։

Հենրիխ Մխիթարյանի՝ «Զարյայի» դարպասը խփած գոլը՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում