Մոուրինյու. Շատ գոհ եմ Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով Եվրոպա լիգայի խմբային փուլի «Զարյայի» հետ արտագնա խաղում (2:0) դարձել է հաղթական գոլի հեղինակ:

«Հենրիխը ադապտացիայի ժամանակահատված է անցել: Բայց մենք գիտեինք, թե ում ենք գնում. նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հիմա նա խաղադաշտ է դուրս գալիս Պրեմիեր լիգայում, Եվրոպա լիգայում և Անգլիայի Գավաթում: Խփած գոլը նրան ավելի երջանիկ կդարձնի: Ես շատ գոհ եմ նրանից:

Ինչ վերաբերվում է մեր խմբին, ապա ոչ մի թիմ «Մանչեսթեր Յունայթեդից» լավ չէր խաղում: Հիասթափեցնող շատ արդյունքներ եղան, բայց ոչ ոք ավելի ուժեղ չէր: Մենք միշտ լավ ենք խաղացել, բայց հաշիվը միշտ չէ, որ համապատասխանում էր խաղադաշտում տեղի ունեցածին»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պորտուգալացի մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում