Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «Զարյայի» (վիճակագրություն, տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» Ուկրաինայում 2:0 հաշվով հաղթել է «Զարյային» և նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր:

Անգլիական թիմի կազմում անհատական գեղեցիկ անցումից հետո հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդյունքում ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Խաղի ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը 1 հարված է կատարել, որը հայտնվել է մրցակից դարպասում: Մխիթարյանն ընդհանուր 57 փոխանցում է կատարել, որոնցից 89 տոկոսը դիպուկ են եղել, իսկ մեկը նրա թիմակցին վտանգավոր դիրք է դուրս է բերել: Կիսապաշտպանը նաև խաբքի 3 փորձ է ձեռնարկել, որոնցից 2-ը հաջողված են եղել:

Ներկայացնում ենք նաև «Զարյայի» հետ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագների տեսանյութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում