Թոփ-5 առաջնությունների թիմերը եվրագավաթներում. Իսպանիան կրկին փայլում է

Ավարտվել են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերը, և արդեն հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները: Եվրոպայի առաջատար 5 առաջնությունների ներկայացուցիչներից միայն Իսպանիան է առանց կորուստների ընթանում:

Իսպանական 7 թիմեր շարունակելու են եվրագավաթներում իրենց ելույթները: Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու են «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն» և «Սևիլյան», իսկ Եվրոպա լիգայում՝ «Ատլետիկը» (Բիլբաո), «Սելտան» ու «Վիլյառեալը»։

Հատկանշական է, որ եվրագավաթներում Գերմանիայից ու Անգլիայից պայքարը շարունակում են 5-ական թիմեր, իսկ Իտալիան ու Ֆրանսիան փլեյ-օֆֆում ներկայացնելու են 4-ական ակումբներ:

Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի վերջին երեք խաղարկությունների հաղթողներ են դարձել իսպանական թիմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում