Հռոմ․ Հովհաննես Գաբուզյանն առաջատարների թվում է

Տեղի են ունեցել Հռոմի բաց առաջնության 6-րդ տուրի պարտիաները:

Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տոնել մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Սերգեյ Ժիգալկոյի նկատմամբ: Այժմ Գաբուզյանն ու Վիտալի Կոզիակը վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Այսօր տեղի կունենան մրցաշարի 7-րդ և 8-րդ տուրերի պարտիաները: 7-րդ տուրում Գաբուզյանն ու Կոզիակը կմրցեն միմյանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում