Միշա Ալոյանը զրկվել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից

Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշում է կայացրել Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանին զրկել Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում նվաճած արծաթե մեդալից:

Ավելի վաղ միջազգային Օլիմպիական կոմիտեն 28-ամյա մարզիկին մեղադրել էր հակադոպինգային կանոնները խախտելու մեջ, երբ օգոստոսի 21-ին նրա դոպինգ-թեստը դրական պատասխան էր տվել:

«Ռուս բռնցքամարտիկ Միշա Ալոյանը մեղադրվում էր հակադոպինգային կանոնները խախտելու մեջ՝ օգոստոսի 21-ին նրա հանձնած դոբինգ-թեստում տուամինոգեպտան տեսակի արգելված դեղամիջոցի առկայության պատճառով: Որոշվել է, որ Ռիո-2016-ում մարզիկի գրանցած արդյունքները, այդ թվում 52 կգ քաշային կարգում նվաճած արծաթե մեդալը չեղյալ են հայտարարվում»,- նշված է CAS-ի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում