Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին

Դեկտեմբերի 26-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենան աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:

Մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:

Ընդհանուր առմամբ այս պահին մրցաշարին մասնակցելու համար գրանցվել է 118 շախմատիստ,  գերակշիռ մասն ունի գրոսմայստերի տիտղոս:

Հավելենք, որ այս կարևոր ստուգատեսի գլխավոր մրցավարն է լինելու միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում