Հայաստանի հավաքականները կիմանան իրենց մրցակիցներին

Դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենան բասկետբոլի Եվրոպայի 2017 թվականի առաջնությունների, ինչպես նաև ԱԱ2019-ի ընտրական փուլի վիճակահանությունը:

Եվրոպայի 2017 թվականի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքականներ:

Իրենց մրցակիցներին կիմանան Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 18 տարեկանների ընտրանիները, որոնք հանդես են գալու C դիվիզիոնում, իսկ  տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալու ԱԱ-2019-ի ընտրական փուլում:

Եվրոպայի առաջնությունները կայանալու են 2017 թվականի հուլիսին և օգոստոսին: Վիճակահանության ժամանակ հայտնի կդառնան նաև այն երկրների անունները, որոնք ընդունելու են առաջնությունները:

Վիճակահանությանը, որը սկսվելու է Երևանի ժամանակով 12:00-ին, Հայաստանից ներկա կլինի ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում