ՊՍԺ-ն կողմնորոշվել է Մաքսվելի ու Կուրզավայի փոխարինողի հարցում

«Վոլֆսբուրգի» ձախ պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»:

RMC պարբերականի տեղեկությամբ՝ փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դժգոհ է այն հանգամանքից, որ Լևեն Կուրզավան հաճախ է վնասվածքներ ստանում,  և ցանկանում է հրավիրել Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստին: Բացի այդ, թիմի մեկ այլ ձախ պաշտպան 35-ամյա Մաքսվելի պայմանագրի ժամկետը սպառվելու է ընթացիկ մրցաշրջանից հետո:

ՊՍԺ-ն արդեն սկսել է բանակցություններ վարել հնարավոր տեղափոխության շուրջ: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 25 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Բունդեսլիգայի 13 տուրերից հետո «գայլերն» ընթանում են 15-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում