Աշխարհի Գավաթ. Ֆուրկադը հաղթել է արագավազքը (տեսանյութ)

Սլովենական Պոկլյուկայում մեկնարկել է բիաթլոնի աշխարհի գավաթի երկրորդ փուլը:

Մեկնարկային մրցույթն արագավզքն էր, որի հաղթող է դարձել վերջին 5 տարիների աշխարհի գավաթակիր Մարտեն Ֆուրկադը: Ֆրանսիացին երկու կրակաերթերն առանց վրիպման է անցել և 10 կմ տարածքը հաղթահարել է 23 րոպե 11,7 վայրկյանում:

Երկրորդ տեղը գրավել է նորվեգացի Յոհանես Բյոն, ով 13,7 վայրկյանով զիջել է Ֆուրկադին, և ընդամենը 1,4-ով գերազանցել է երրորդ լավագույն արդյունքը գրանցած Անտոն Շիպուլինին (Ռուսաստան): Երկու բիաթլոնիստներն էլ կրակաերթերում անսխալ են գործել:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Էմիլ Հեգլե Սվենդսենը (Նորվեգիա), Քենտեն Ֆիյոն Մայեն (Ֆրանսիա), Սիմոն Շեմպը (Գերմանիա) Ուլե Էյնար Բյորնդալենը (Նորվեգիա), Էրիկ Լեսերը (Գերմանիա), Մատեյ Կրչմարը (Չեխիա) և Մատվեյ Ելիսեևը (Ռուսաստան):

Վաղը կկայանա հետապնդման մրցույթը, որում մարզիկները կմեկնարկեն այսօր գրանցված արդյունքերի հերթականությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում