Եվս 2 մեդալ՝ ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Իսրայելի Էիլաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր 2 մեդալ է նվաճել։

Մինչև 20 տարեկան աղջիկների մրցապայքարում Սոնա Պողոսյանը (75 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Հռիփսիմե Խուրշուդյան), պոկելով 96 կգ և հրելով 122 կգ, երկամարտի 218 կգ արդյունքով արժանացել է արծաթե մեդալի:

Տղաների մինչև 20 տարեկանների մրցապայքարում Սամվել Գասպարյանը (94 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան), պոկելով 150 կգ և հրելով 196 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում