«Գոլդեն Սթեյթի» խելահեղ նոկաուտը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս 106:99 հաշվով հաղթել է «Յուտա Ջազին»:

Այդ հանդիպման առաջին քառորդում ուշագրավ դեպք է գրացվել: «Ուորիորզը» 6,5 րոպեների ընթացքում մրցակցի նկատմամբ կատարյալ առավելություն է ունեցել և այդ ժամանակահատվածը հաղթել է 29:1 հաշվով:

Նշենք, որ Սթիվ Կերի թիմի համար դա երկու օրում անցկացրած երկրորդ արտագնա խաղն էր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում