Բենհակեր․ Ուրախ կլինեմ, եթե Զիդանը գերազանցի ռեկորդս

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե Զինեդին Զիդանին հաջողվի գերազանցել իր սահմանած ռեկորդը։

1989 թվականին մադրիդյան թիմը Լեո Բենհակերի գլխավորությամբ 34 հանդիպում չի պարտվել, իսկ Զիդանը կարող է գերազանցել այդ ցուցանիշը, եթե Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ չպարտվի «Դեպորտիվոյին»։

-Ուրախ կլինեմ, եթե Զիդանը գերազանցի իմ ռեկորդը, քանի որ նա հիանալի աշխատանք է կատարում։ Հիշում եմ՝ որքան ուրախ էինք ռեկորդ սահմանելու կապակցությամբ, սակայն ռեկորդները գերազանցելու համար են։ Այնպես որ՝ հաջողություն եմ մաղթում Զիդանին,- Բենհակերի խոսքը մեջբերել է «El Confidencial»-ը։

Հավելենք, որ «Ռեալ» – «Դեպորտիվո» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում