Նեյմար․ Անհաջողությունները կապված չեն մեր ձգտումների հետ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է կատալոնական թիմը վերջին շրջանում անհաջող հանդես գալիս, նշել է, որ իրենց երբեք ջանք չեն խնայում հաղթանակի հասնելու համար։

-Չգիտեմ՝ ինչ է կատարվել «Բարսելոնայի» հետ։ Մենք միշտ պատրաստ ենք հաղթել և ցուցադրել մեր լավագույն խաղը։ Հնարավոր է՝ երբեմն այս կամ այն պատճառով խաղը չստացվի, սակայն դա մեր ձգտումների հետ կապված չէ։

Լինում են դեպքեր, երբ անընդհատ փորձում ես գոլ խփել, սակայն գնդակն այդպես էլ չի հայտնվում մրցակցի դարպասում։ Կամ փորձում ես լավ փոխանցում կատարել, բայց չի ստացվում․․․ Սա ֆուտբոլ է, և ֆուտբոլիստները չեն կարող միշտ անթերի հանդես գալ,- ասել է Նեյմարը «Gol» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում