Կիրյոսը պատասխանել է Նադալի գովասանքին

Օրերս «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 14 տիտղոս նվաճած Ռաֆայել Նադալը գովաբանել էր ավստրալացի Նիկ Կիրյոսին՝ նշելով, որ 21-ամյա թենիսիստը կարող է գլխավորել ATP վարկանիշային աղյուսակը։

Սկանդալային պահվածքով հայտնի Կիրյոսը պատասխանել է Նադալի գովասանքին։

«Հնարավոր է՝ Նադալը չի հասկանում, որ ես կործանված տաղանդ եմ»,- «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է Կիրյոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում