Կոնտեն՝ ամսվա լավագույն մարզիչ, Կոստան՝ ֆուտբոլիստ, Պեդրոն՝ գոլի հեղինակ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ընտրել է Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզչին, ֆուտբոլիստին և գոլը։ Բոլոր անվանակարգերում հաղթել են Լոնդոնի «Չելսիի» ներկայացուցիչները։

Լավագույն մարզչի կոչմանն արժանացել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում թիմը 14-րդ տուրից հետո 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Դիեգո Կոստան, ով անցյալ ամսվա ընթացքում մասնակցել է 3 խաղի, խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Լավագույն գոլի հեղինակը Պեդրոն է․ լավագույնն է ճանաչվել նրա՝ «Տոտենհեմի» դարպասը խփած գոլը։


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում