ԵԼ․ Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ 

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմակից Էրիկ Բայիի հետ ընդգրկվել է լավագույնների թվում։ Հիշեցնենք, որ 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթել է «Զարյային», իսկ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

Եվրոպա լիգա, 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Բոյ Վատերման («ԱՊՕԷԼ») – Սերգեյ Կրիվցով («Շախտյոր»), Չյուրյուկսու («Օսմանլիսպոր»), Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), Թայսոն («Շախտյոր»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Բեն Ռինստրա («ԱԶ Ալկմար»), Սյոդերլուն («Սենտ Էտյեն»), Էդեր («Ինտեր»), Սոու («Ֆեներբախչե»), Միխալ Դյուրիշ («Վիկտորիա»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում