«Ռեալի»՝ «Դեպորտիվոյի» հետ խաղի հայտացուցակը

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալելու է «Դեպորտիվոյին»։ Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է հայտացուցակը։ Ֆրանսիացի մասնագետն Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ մի քանի առաջատար ֆուտբոլիստի հանգստի հնարավորություն է տվել։

«Ռեալի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես։

Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո Դանիլո։

Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Կազեմիրո, Կովաչիչ, Խամես Ռոդրիգես, Ասենսիո, Իսկո։

Հարձակվողներ՝ Լուկաս Վասկես, Մարիանո, Ալվարո Մորատան։

«Ռեալ»-«Դեպորտիվո» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։45-ին։ Այս խաղից առաջ «Ռեալը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Դեպորտիվոն» 13 միավորով 16-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում