«Շապեկոենսեն» ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը

«Շապեկոենսեն» ընդունել է «Բարսելոնայի»՝ «Trofeo Gamper» նախամրցաշրջանային ավանդական խաղին մասնակցելու հրավերը։ Այս մասին հաղորդում է «Goal.com»-ը՝ հղում կատարելով բրազիլական ակումբի նախագահ Իվան Տոցցոյին։

«Բարսելոնա»-«Շապեկոենսե» հանդիպումը կկայանա 2017 թվականի օգոստոսին։ «Շապեկոենսեն» կդառնա «Սանթոսից» հետ բրազիլական երկրորդ թիմը, որը կմասնակցի կատալոնական ակումբի հիմնադիր Խուան Գամպերի պատվին անցկացվող խաղին։

Հիշեցնենք, որ «Շապեկոենսեի» գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը մահացել են Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով։ Ավիավթարն ընդհանուր 71 մարդու կյանք է խլել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում