Սանշեշ․ Դեռ չեմ հարմարվում Մյունխենի ցրտին

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը նշել է, որ դեռ լիովին չի հարմարվել նոր միջավայրին։ 19-ամյա ֆուտբոլիստն ամռանն է «Բենֆիկայից» տեղափոխվել «Բավարիա»։

-Ես մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել Մյունխենի ցրտին։ Լիսաբոնն ու Մյունխենը շատ տարբեր քաղաքներ են։ Պորտուգալիայի հետ համեմատած՝ այստեղ շատ ցուրտ է։

Ինչ վերաբերվում է առաջնությունների տարբերությանը՝ Բունդեսլիգայում ավելի շատ ուշադրություն են դարձնում տակտիկային, ոչ թե ֆիզիկապես լավ պատրաստ լինելուն։ Սակայն աստիճանաբար ինձ ավելի լավ եմ զգում։ Ամեն օր Կարլո Անչելոտիի գլխավորությամբ նոր բան եմ սովորում,- Սանշեշի խոսքը մեջբերել է «A Bola»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում