Բորանյանը մեկնարկեց դժվարին հաղթանակով

Բորանյանը մեկնարկեց դժվարին հաղթանակով

Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը գորգ դուրս եկավ 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանը։ 1/16 եզրափակչում նրա մրցակիցը իրանցի Աֆշին Բյաբանգարդն էր, ում Բորանյանը հաղթեց ծանր գոտեմարտում՝ 2։2 հաշվով։ Հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ վերջինը նա էր միավոր վաստակել։

1/8 եզրափակչում Բորանյանի մրցակիցը կլինի մոլդովացի Դանիել Կատարանգան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում