Ռոյսի գոլի շնորհիվ «Բորուսսիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Ռոյսի գոլի շնորհիվ «Բորուսսիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ։ «Ռայն Էներջի» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Արտյոմ Ռուդնյովը, իսկ «Բորուսսիայի» պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց Մարկո Ռոյսը։

Այս հանդիպումից հետո «Բորուսսիան» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Քյոլնը» 23 միավորով 7-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 14-րդ տուր

«Քյոլն» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։1
Գոլերը՝ Ռուդնյով 28՛ – Ռոյս 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում