Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Էիլաթ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 ու 23 տարեկանների առաջնությունը:

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի պատվիրակներից մինչև 20 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում հանդես եկավ Սիմոն Մարտիրոսյանը: 

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը երկամարտի 400 (180+220) կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Մարտիրոսյանը նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում բավարարվեց երկրորդ տեղով:

Այսօր պայքարի մեջ մտած Մկրտիչ Մկրտչյանը (մինչև 23 տարեկաններ, մինչև 105 կգ քաշային կարգ) փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ երկամարտի արդյունքում զբաղեցրեց չորրորդ տեղը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Դավիթ Հովհաննիսյանը, արծաթե մեդալ էր նվաճել Սոնա Պողոսյանը, իսկ Սամվել Գասպարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում