Կավանիի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Կավանիի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալեց «Նիցային»։ Գործող չեմպիոնի և ընթացիկ առաջնության առաջատարի պայքարում հաղթող չեղավ, թիմերը երկուական գոլ խփեցին։

Առաջին կեսում «Նիցայից» աչքի ընկան Վիլան Սիպրիենը և Ալասան Պլեան, իսկ երկրորդ կեսում փարիզյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Էդինսոն Կավանին։

Այս հանդիպումից հետո «Նիցան» ունի 40 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Պարի Սեն Ժերմենը» 36 միավորով երրորդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Նիցա»՝ 2։2
Գոլերը՝ Կավանի 46՛, 60՛ – Սիպրիեն 32՛, Պլեա 45՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում