«London Chess Classic». Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատարի հետ

«London Chess Classic». Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատարի հետ

Երեկ տեղի են ունեցել «London Chess Classic» մրցաշարի երրորդ տուրի պարտիաները:

Երրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր առաջատար Ուեսլի Սոն: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Արոնյանը պարտիայի ընթացքում ունեցել է որոշակի առավելություն, սակայն Սոն կարողացել է գտնել լավագույն պաշտպանողական քայլերը. պարտիայի 37-րդ քայլում կողմերը հաշտություն են կնքել։

Այս տուրում հաղթել է միայն Հիկարու Նակամուրան, ում մրցակիցն էր Վիշվանաթան Անանդը: Կարուանա-Կրամնիկ, Վաշիե-Լագրավ-Թոփալով, Ադամս-Գիրի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո.

1. Ուեսլի Սո – 2.5 միավոր
2-4. Լևոն Արոնյան – 2
2-4. Վլադիմիր Կրամնիկ – 2
2-4. Ֆաբիանո Կարուանա – 2
5-7. Վիշվանաթան Անանդ – 1.5
5-7. Անիշ Գիրի – 1.5
5-7. Հիկարու Նակամուրա – 1.5
8. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 1
9-10. Մայքլ Ադամս – 0.5
9-10.Վեսելին Թոփալով – 0.5

4-րդ տուրի զույգերը՝

  • Կարուանա-Արոնյան
  • Կրամնիկ-Վաշիե-Լագրավ
  • Թոփալով-Նակամուրա
  • Անանդ-Ադամս
  • Գիրի-Ուեսլի Սո
Հետևեք մեզ նաև Telegram-ում