Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Թիմերը նախապես բաժանվել էին երկու զամբյուղի՝ ըստ խմբերում զբաղեցրած հորիզոնականների։

«Կույր վիճակահանության» արդյունքում պարզ դարձավ, որ 1/4 եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը՝

  • «Մանչեսթեր Սիթի» – «Մոնակո»
  • «Ռեալ Մադրիդ» – «Նապոլի»
  • «Բենֆիկա» – «Բորուսսիա Դորտմունդ»
  • «Բավարիա» – «Արսենալ»
  • «Պորտու» – «Յուվենտուս»
  • «Բայեր» – «Ատլետիկո Մադրիդ»
  • «Պարի Սեն Ժերմեն» – «Բարսելոնա»
  • «Սևիլյա» – «Լեսթեր»

Այս փուլում չէին կարող հանդիպել խմբային փուլի մրցակիցները և միևնույն երկիրը ներկայացնող թիմերը։

Զամբյուղներն ունեին հետևյալ տեսքը․

Խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը՝ «Արսենալ» (Անգլիա), «Նապոլի» (Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Ատլետիկո» (Իսպանիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Լեսթեր» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա)։

Երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը՝ «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Բայեր» (Գերմանիա), «Ռեալ» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Սևիլյա» (Իսպանիա)։

1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 14-15-ին և 21-22-ին, պատասխան խաղերը՝ մարտի 7-8-ին և 14-15-ին։ Խմբերի հաղթողների համար առաջին խաղերն արտագնա կլինեն, պատասխան խաղերը՝ տնային։ 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին։

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայանալու է 2017 թվականի հունիսի 3-ին, Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում