«Վիլյառեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

«Վիլյառեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի վերջին խաղում «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: Դիեգո Սիմեոնեի թիմն անհաջող խաղ անցկացրեց և պարտվեց 0:3 հաշվով:

«Դեղին սուզանավի» առավելությունը հատկապես զգալի էր առաջին կեսում, որն ավարտվեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Մանու Տիգերոսը (28-րդ րոպե) և Խոնաթան Դոս Սանթոսը (38): 90+3-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Ռոբերտո Սորիանոն:

Դիեգո Սիմեոնեի թիմը հերթական անհաջողությունից հետո 25 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական: «Վիլյառեալը» 26 միավորով շրջանցեց իր այսօրվա մրցակիցն և այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում