«Ռոման» հաղթեց «Միլանին» և առաջ անցավ նրանից (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Միլանին» և առաջ անցավ նրանից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» ընդունել է «Միլանին» և 1:0 հաշվով հաղթանակ տոնել:

Առաջին կեսում հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, սակայն Մբայե Նիանգի հարվածից հետո դարպասապահ Վոյցեխ Շչեսնին փրկել է «գայլերին»:

Երկրորդ կեսի միջնամասում հռոմեացիների կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը միջին տարածությունից կատարած հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին:

Լուչիանո Սպալետիի թիմը 16-րդ տուրից հետո հավաքեց 35 միավոր և 3 միավորով առաջ պոկվեց «Միլանից», որի հետ մինչև այդ կիսում էր 2-3 տեղերը: Առաջատար «Յուվենտուսին» «գայլերը» զիջում են 4 միավորով: Վիչենցո Մոնտելայի գլխավորած թիմը մնաց երրորդ տեղում:

Իտալիայի առաջնություն. 16-րդ տուր
«Ռոմա» – «Միլան»` 1:0
Գոլը` Ռաջա Նաինգոլան (62′)
Չիրացված 11մետրանոց` Մբայե Նիանգ (27′)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում