Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

«London Chess Classic» մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Կարուանան չկարողացավ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:

Չորրորդ տուրի միակ հաղթանակը տոնեց Հիկարու Նակամուրան, ով առավելության հասավ Վեսելին Թոփալովի նկատմամբ: Կրամնիկ-Վաշիե-Լագրավ, Անանդ-Ադամս և Գիրի-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո

1. Ուեսլի Սո – 3
2-5. Լևոն Արոնյան – 2.5
2-5. Վլադիմիր Կրամնիկ – 2.5
2-5. Ֆաբիանո Կարուանա – 2.5
2-5. Հիկարու Նակամուրա – 2.5
6-7. Վիշվանաթան Անանդ – 2
6-7. Անիշ Գիրի – 2
8. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 1.5
9. Մայքլ Ադամս – 1
10. Վեսելին Թոփալով – 0.5

5-րդ տուրի զույգերը

Արոնյան – Գիրի
Ուեսլի Սո – Անանդ
Վաշիե-Լագրավ – Կարուանա
Նակամուրա – Կրամնիկ
Ադամս – Թոփալով

Հետևեք մեզ նաև Telegram-ում