Արցախում անցկացվել է ձյուդոյի բաց առաջնություն

Արցախում անցկացվել է ձյուդոյի բաց առաջնություն

Արցախի ձյուդոյի ֆեդերացիան դեկտեմբերի 10-11-ը անցկացրել է ձյուդոյի բաց առաջնություն, որին մասնակցել են նաև ազատ ոճի ըմբշամարտի ու սամբո սպորտաձևի մարզիկները: Առաջնությանը հրավիրված են եղել ոչ միայն Ստեփանակերտի, այլև շրջաններում` Քաշաթաղում, Մարտակերտում ու Շուշիում գործող խմբերը:

11 քաշային կարգերում մրցել են 120 մարզիկներ: Ըստ քաշային կարգերի առաջին տեղերը զվաղեցրել են՝

  • 19կգ. Արման Պարսիյանց
  • 21կգ Գոռ Ազատյան
  • 24կգ. Հայկ Ավանեսյան
  • 27կգ. Աշոտ Պարսիյանց
  • 30կգ. Ալեքսեյ Ավանեսյան
  • 34կգ. Արման Ալլավերդյան
  • 38կգ. Խորեն Աբրահամյան
  • 42կգ. Հրաչ Սարգսյան
  • 46կգ. Ռոբերտ Պողոսյան
  • 50կգ Աշոտ Մելքումյան
  • +50կգ Աղվան Պետրոսյան

Ձյուդոյի գլխավոր մարզիչ ու առաջնության գլխավոր մրցավար Իվան Ազիզբեկյանը խոսել է նման մրցաշարերի կարևորության մասին․

«Ուզում ենք հետագայում Արցախի բաց առաջնություններ ու միջազգային մրցումներ կազմակերպել, որոնց կմասնակցեն մարզիկներ ոչ միայն Արցախում գործող տարբեր սպորտաձևերից, այլև Հայաստանից ու արտերկրից: Երեխաները պետք է շատ մենամարտեն, շատ մրցակիցներ ունենան: Այդ ամենը նպաստում է, որ երեխան զգա մարտագորգն ու մրցակցին»: 

Իվան Ազիզբեկյանը նաև շնորհակալություն է հայտնել ազատ ոճի ըմբշամարտի ու սամբո մարզաձևի մարզիչներին, ովքեր ընդունել են մրցաշարին մասնակցելու հրավերը: Խոսելով այս սպորտաձևերի տարբերությունների մասին՝ Իվան Ազիզբեկյանն ընդգծել է, որ թեև յուրաքանչյուր մարզաձև ունի իր յուրահատկությունները, բայց երեխաները կարողացել են շատ արագ ընկալել նրբություններն ու բավականին հաջող ելույթներ ունենալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում