Հայտնի է Օբլակի ապաքինման ժամկետը

Հայտնի է Օբլակի ապաքինման ժամկետը

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակն ուսի վնասվածք ստացավ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում և փոխարինվեց 41-րդ րոպեին։

«Cope»-ն հաղորդում է, որ առաջիկա օրերին Օբլակը վիրահատության է ենթարկվելու, որից հետո 3-4 ամիս վերականգնողական կուրս է անցնելու։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Յան Օբլակը մասնակցել է 15 հանդիպման, որոնցում բաց է թողել 13 գնդակ, ընդ որում՝ 7 խաղում Օբլակն անառիկ է պահել դարպասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում