«London Chess Classic». Հրանտ Մելքումյանն առաջատարից հետ է մնում կես միավորով

«London Chess Classic». Հրանտ Մելքումյանն առաջատարից հետ է մնում կես միավորով

Երեկ տեղի ունեցան «London Chess Classic» ՖԻԴԵ Օփեն մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:  Այս տուրում Հրանտ Մելքումյանը առավելության հասավ Ֆրոդե Էլսնեսի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Ջոնի Հեկտորին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ պատանի Դավիթ Միրզոյանը, պարտություն կրեց հնդիկ գրոսմայստեր Դիփան Չակրավարտիից:

ՖԻԴԵ Օփենի մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր: 10 շախմատիստ, որոնց խմբում է նաև Հրանտ Մելքումյանը, առաջատարից հետ են մնում կես միավորով և կիսում են 2-11-րդ հորիզոնականները:

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը` 3.5:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում