Լևանդովսկին ու «Բավարիան» նոր պայմանագիր են կնքել (լուսանկար)

Լևանդովսկին ու «Բավարիան» նոր պայմանագիր են կնքել (լուսանկար)

«Բավարիան» հայտարարել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: 28-ամյա ֆուտբոլիստի ու մյունխենյան ակումբում միջև կնքած նոր համաձայնագիրը կգործի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

«Շատ ուրախ եմ, որ բանակցությունները հաջող ավարտ ունեցան և ես մի քանի տարի էլ կմնամ «Բավարիայում»: Մենք հավակնոտ նպատակներ ունենք»,- ասել է լեհ հարձակվողը:

Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել 2014 թվականին` Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում