Միջազգային ֆեդերացիայի վարկածով 2016 թվականի լավագույն թենիսիստն ու թենիսիստուհին

Միջազգային ֆեդերացիայի վարկածով 2016 թվականի լավագույն թենիսիստն ու թենիսիստուհին

Թենիսի միջազգային ֆեդերացիան Էնդի Մարեյին ու Անժելիկա Կերբերին ճանաչել է 2016 թվականի լավագույն թենիսիստներ,- գրված է ITF-ի պաշտոնական կայքում:

Ավարտված մրցաշրջանում բրիտանացին կարիերայի ընթացքում առաջին անգամ դարձել է աշխարհի առաջին թենիսիստ: Նա չեմպիոն է դարձել Ուիմբլդոնում, Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում, Տարվա Ափոփիչ մրցաշարում, ինչպես նաև Հռոմի, Լոնդոնի, Պեկինի, Շանհայի, Վիեննայի և Փարիզի հեղինակավոր խարկություններում:

Գերմանուհին նույնպես իր կարիերայի ընթացքում առաջին անգամ գլխավորել է WTA-ի վարկանիշային աղյուսակը: 2016 թվականի ընթացքում նա հաղթել է Ավստրալիայի ու ԱՄն-ի բաց առաջնությունները, ինչպես նաև Շտուտգարտում կայացած մրցաշարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում